Երևանում արդեն 16-րդ անգամ կկայանա «Շինարարություն և Ինտերիեր 2024» խոշորագույն միջազգային ցուցահանդեսը

Վերջին լուրերը
Երևանում արդեն 16-րդ անգամ կկայանա «Շինարարություն և Ինտերիեր 2024» խոշորագույն միջազգային ցուցահանդեսը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Շինարարություն և Ինտերիեր 2024» տարվա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն արդեն 16-րդ անգամ իրականություն կդառնա։ Հաշվի առնելով Հայաստանում շինարարական ոլորտի առաջանցիկ աճը, այս մասշտաբային միջոցառումն ավելի քան պահանջված ու ակտուալ է ինչպես շուկայի մասնակիցների, այնպես էլ սպառողների համար և նոր փոխշահավետ գործընկերային կապեր հաստատելու լավ հնարավորություն է ոլորտի ներկայացուցիչների համար:

Ովքե՞ր են մասնակցում

«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսին մասնակցում են բնագավառը ներկայացնող շուրջ 180 կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Կորեայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և այլն։

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին

Այս տարի ցուցահանդեսը նախորդներից ավելի մասշտաբային է լինելու և հագեցած նորամուծություններով: Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B հանդիպումներ, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր:

Ցուցահադեսի բազմաթիվ տաղավարներում դուք կգտնեք.

  • շինարարական գործիքներ և տեխնիկա
  • կահույք, ջահեր
  • կառուցապատողներ
  • արևային համակարգեր
  • շինարարական և ներքին հարդարման պարագաներ
  • ջեռուցման և օդափոխման համակարգեր
  • ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր
  • սանտեխնիկա
  • գազա, ջերմա և ջրամատակարարման համակարգեր,
  • դռներ և պատուհաններ
  • ինտերիերի և էքստերիերի դիզայն

Ցուցահանդեսի կազմակերպիչը

Ցուցահանդեսը կազմակերպում է «Պրոմ էքսպո» ընկերությունը, որը 17 տարվա գործունեության ընթացքում հնարավորություն է տվել բազմաթիվ կազմակերպությունների.

  • Ծանոթանալ հայաստանյան և միջազգային շինարարական ընկերությունների նորություններին, արտադրանքներին, նորարարություններին
  • Ստեղծել նոր գործարար կապեր, ընդլայնել իրենց բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով ոլորտի զարգացմանը
  • Ձեռք բերել փոխշահավետ համագործակցություններ

Հովանավորներ

«Պրոմ էքսպոյի» կազմակերպած միջոցառման գլխավոր հովանավորն է «ԼՋ» ընկերությունը, պաշտոնական հովանավորը՝ «Պալիտրա» ընկերությունը։

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունենալու

Որտե՞ղ, ե՞րբ

«Շինարարություն և Ինտերիեր 2024» ցուցահանդեսը սպասում է այցելուներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մայիսի 17–ին, 18–ին, 19–ին, ժամը` 11:00-19:00-ն։

Ինչպե՞ս մասնակցել

Ցուցահանդեսի ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Ցուցահանդեսի մասին՝ հակիրճ`

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները