Collins բառարանը NFT-ն «հռչակել» է որպես տարվա բառ: Իսկ թե ուրիշ ի՞նչ բառեր են հայտնվել կարճ ցուցակում կարդացե՛ք ներքևում:
NFT տերմինի համար բառարանը տալիս է այսպիսի բացատրություն՝ «բլոքչեյնում գրանցված եզակի թվային վկայական, որն օգտագործվում է այնպիսի ակտիվների սեփականության իրավունքի գրանցման համար, ինչպիսիք են արվեստի գործը կամ հավաքածուն»:
Կարճ ցուցակում են հայտնվել նաև «մետատիեզերք»-ը և «կրիպտոարժույթ»-ը: Բացի «թվային» բառերից՝ ցանկը ներառում է այնպիսի բառեր, ինչպիսիք են․
double-vaxxed՝ պատվաստանյութի երկու չափաբաժին ստացած անձ,
hybrid-working՝ ռեժիմ, որով աշխատողները մասամբ աշխատում են գրասենյակում, մասամբ՝ հեռակա,
pingdemic՝ վարակվածների հետ սերտ շփման պատճառով աշխատանքի գնալու անկարողություն, որի մասին մարդիկ իմանում են բջջային հավելվածում հատուկ ping հաղորդագրությունների օգնությամբ,
climate anxiety՝ կլիմայի մասին մտահոգություն,
eopronoun՝ ինչ-որ մեկին դիմել առանց անուն օգտագործելու՝ ավանդական գենդերային նշաններից խուսափելու համար,
regencycore՝ Անգլիայի Ռեգենտության ժամանակաշրջանի հագուստի ոճը,
heugy՝ ինչ-որ անհարմար, հնացած, ամոթալի և ինչ-որ բան 2000-ականներից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։