cognaize-ը 2 միլիոն դոլար է ներգրավել վենչուրային ընկերություններից

Վերջին լուրերը
cognaize-ը 2 միլիոն դոլար է ներգրավել վենչուրային ընկերություններից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Granatus Venturesհրապարակում է կատարել և հայտնել, որ աջակցելու 1 շատ խոստումնալից հայկական ստարտափ cognaize-ին։ Ընկերությունը արագորեն կառուցում է ամուր հաճախորդների բազա՝ բաղկացած բարձրակարգ ֆինանսական հաստատություններից:

Ընկերությունը «Seed» ռաունդում ներգրավել է 2 միլիոն դոլարի ներդրում։ Կապիտալի այս ներդրումը կուղղվի ընկերության՝ «Computer Vision» և «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ գրավելուն:

2018 թվականին հիմնադրված «cognaize»-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է: Այն բանկերին և ապահովագրական ընկերություններին օգնում է հիմնական տեղեկատվությունը մշակել աննախադեպ տեմպերով և որակով:

Այսօր cognaize-ը ավելի քան 240 հոգանոց թիմ ունի Հայաստանում։ Թիմում են թարգմանիչներ, տվյալների գիտնականներ, տվյալների ճարտարապետներ և ծրագրային ապահովման ճարտարագետներ։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները