Cognaize-ը 18 մլն դոլար է ներգրավել՝ ֆինանսական հատվածի համար լավագույն LLM ստեղծելու համար

Վերջին լուրերը
Cognaize-ը 18 մլն դոլար է ներգրավել՝ ֆինանսական հատվածի համար լավագույն LLM ստեղծելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վահե Անտոնյանի կողմից հիմնադրված Cognaize ընկերությունը 18 մլն դոլար ներդրում է ներգրավել, որն ուղղվելու է ֆինանսական ոլորտի համար ավելի ընդլայնված լեզվական մոդելի (LLM) մշակմանը։

Ներդրումային փուլը գլխավորում է Argonautic Ventures-ը, դրան մասնակցում են նաև Metaplanet-ը և այլ անանուն ներդրողներ: Ֆինանսավորումն ուղղվելու է տեխնոլոգիական հզորացմանն ու թիմի ընդլայնմանը:

Cognaize-ը փաստաթղթաշրջանառության ավտոմատացման եզակի լուծում է, որը հնարավորություն է տալիս շարունակաբար բարելավել ֆինանսական ծառայությունները և փոխակերպող որոշումներ կայացնել, որոնք հանգեցնում են բիզնեսի շարունակական բարելավմանը: Ընկերությունը համագործակցում է խոշոր ապահովագրական, ֆինանսական և վարկային կազմակերպությունների հետ։

Հիբրիդային բանականության վրա հիմնված ֆինտեխ ընկերությունը 2018 թ. հիմնադրվել է Նյու Յորքում։

Վերջինս նախկինում հիմնել էր ևս մեկ ֆինտեխ ընկերություն, որն ապահովում էր վերլուծություն և ռիսկերի կառավարում վարկային ներդրումների շուրջ և որն, ի վերջո, գնվել է Moody’s-ի կողմից: Cognaize-ն ունի գրասենյակներ նաև Գերմանիայում ու Հայաստանում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները