Սուրճի փոխարեն՝ բաժնետոմս․ առօրյան «ընդդեմ» ֆինանսական ապագայի

Վերջին լուրերը
Սուրճի փոխարեն՝ բաժնետոմս․ առօրյան «ընդդեմ» ֆինանսական ապագայի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամեն առավոտ, հատկապես ամռան ամսիներին, փողոցներում հերթեր են սուրճի տաղավարների առաջ։ Մեկ բաժակ լատտե, շոկոլադե կեքս կամ կրուասան… և ահա, օրվա սկիզբը կարծես ստացված է։ Բայց, երբ այդ «փոքրիկ հաճույքները» կրկնվում են օր օրի, դրանք վերածվում են ֆինանսական ծանրաբեռնվածության։ Եթե մի պահ կանգ առնենք ու հաշվենք՝ պարզ կդառնա, որ ամսական կարող ենք մոտ 60,000 դրամ ծախսել միայն սուրճի և նմանատիպ փոքր գնումների վրա։ Իսկ գիտե՞ք, որ այդ գումարով կարելի է կատարել ներդրումներ Հայաստանում։

Այս բլոգում կխոսենք այն մասին, թե ինչպես առօրյայի սովորությունները կարող են խոչընդոտել մեր ֆինանսական կարգապահությանը, և ինչպե՞ս կարելի է այդ սովորությունները փոխակերպել ներդրումային ակտիվների։

Սուրճի գինը vs բաժնետոմսերի արժեքը

Սուրճի փոխարեն՝ բաժնետոմս․ առօրյան «ընդդեմ» ֆինանսական ապագայի

Պատկերացրեք՝ ամեն օր սուրճի փոխարեն ներդնում եք 2,000 դրամ։ Ամիսը՝ մոտ 60,000, տարին՝ ավելի քան 700,000 դրամ։ Այո, այդ գումարով հնարավոր է օրինակ ձեռք բերել պարտատոմսեր Հայաստանում և ունենալ ֆինանսական կայունություն։

Երբ մարդիկ մտածում են ներդրումների մասին, հաճախ պատկերացնում են միլիոնների շրջանառություն կամ բարդ ֆինանսական գործիքներ։ Իրականում ներդրումները կարելի է սկսել փոքր քայլերով։ Կարևորը՝ սկսել։ Իսկ սկսելու համար նախ պետք է փոխել մտածողությունը՝

  • Ամենօրյա տաքսի՝ հասարակական տրանսպորտի փոխարեն = միջազգային ընկերության բաժնետոմս
  • Ամսական 3–4 չօգտագործվող հավելվածի վճար = ներդրում ETF-ում
  • Նորաոճ ու թանկարժեք հագուստ, որն ի վերջո մնում է պահարանում = ԱՄՆ պետական պարտատոմս

Այս օրինակները ցույց են տալիս, որ խնդիրն իրականում գումարը չէ, այլ ընտրությունը։ Երբ մեր ընտրությունը միտված է միայն ներկային, մենք վճարում ենք ապագայի գնով։

Ինչպե՞ս սկսել ներդրումներ կատարել՝ առանց զգալի ցնցումների

Սուրճի փոխարեն՝ բաժնետոմս․ առօրյան «ընդդեմ» ֆինանսական ապագայի

Շատերը կհարցնեն՝ ինչպե՞ս սկսել ներդրում, եթե երբեք ներդրումային ոլորտով հետաքրքրված չեք եղել։ Վստահեցնում ենք՝ դա շատ ավելի պարզ է, քան թվում է։

  1. Հստակեցրեք նպատակը․ Ճանաչելով ձեր նպատակները՝ կկարողանաք ներդրումային ճիշտ ուղղություն ընտրել։
  2. Սկսեք քչից․ Ոչ ոք չի պարտադրում միլիոններ ներդնել։ Սկսեք ամսական 50,000–60,000 դրամով՝ հնարավորության սահմաններում։
  3. Ուսումնասիրեք միջազգային ներդրումային հարթակները․ Unibank Invest-ի միջոցով կարող եք վստահելի ներդրումներ կատարել աշխարհահռչակ ընկերություններում և ստանալ կայուն եկամուտ։
  4. Հետևեք ֆինանսական կարգապահության․ Ներդրումը նույնքան հոգատարություն է պահանջում, որքան սպորտը կամ առողջ սննդակարգը։ Եթե պատրաստ եք շաբաթը երեք անգամ մարզասրահ գնալ՝ ուրեմն կարող եք նաև մի կողմ դնել գումար և «մարզել» ձեր պորտֆելը։

Փոխեք առօրյա սովորությունները՝ առանց «զրկանքների»

Սուրճի փոխարեն՝ բաժնետոմս․ առօրյան «ընդդեմ» ֆինանսական ապագայի

Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել սուրճից կամ ապրել խիստ սահմանափակված։ Խոսքը վերաբերում է գիտակցված ընտրությանը։ Եթե ամսվա մեջ 15 անգամ սուրճ եք գնում, փորձեք այդ թիվը կրճատել մինչև 5-ի։ Մնացած գումարը ներդրեք։ Այդպիսով՝ միաժամանակ կունենաք և՛ հաճելի առավոտներ, և՛ ֆինանսապես կայուն ապագա։ Հենց այսօրվանից կարող եք սկսել փոխել փոքր սովորությունները՝ հանուն մեծ արդյունքների։ Սուրճը պահի հաճույք է, բայց բաժնետոմսը՝ վստահություն է երկարաժամկետ ապագայի նկատմամբ։

Եզրակացություն

Հաջորդ անգամ, երբ խանութում կանգնեք՝ կատարե՞լ հերթական մանր գնումը, թե՞՝ ոչ, մի պահ մտածեք․ արդյո՞ք սա ձեզ մոտեցնում է ձեր ֆինանսական նպատակներին։ Եթե ոչ, գուցե այսօր իդեալական օրն է՝ սուրճի փոխարեն ներդրում կատարելու համար։

Հիշեք՝ ներդրումները սկսվում են ոչ թե մեծ գումարից, այլ մտածողության փոփոխությունից։ Իսկ ֆինանսական կարգապահությունը՝ հենց այն պարզ ընտրությունից, որն այսօր անում եք։

Ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները