Գյումրիից թռիչքներ կիրականացվեն դեպի Իտալիա

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շուտով Գյումրիից կարող են թռիչքներ իրականացվել դեպի Իտալիա։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հայտարարել է, որ Wizz Air ավիաընկերությունը նախատեսում է Գյումրիից չվերթներ իրականացնել Իտալիա, ինչը զգալիորեն կխթանի Հայաստանի հյուսիսային հատվածի տուրիզմը։ Նրա խոսքով՝ արդեն առաջիկայում ընկերությունը կսկսի չվերթներ դեպի Կիպրոս։

Բացի այդ, քննարկվում է նաև Գյումրիից հայկական ավիափոխադրողի նոր ուղղությունների գործարկումը։ Գևորգյանի համոզմամբ՝ այս նախաձեռնությունները մեծապես կազդեն մարզի տնտեսական ու զբոսաշրջային ակտիվության վրա՝ ստեղծելով ավելի լայն հնարավորություններ թե՛ տեղացիների, թե՛ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։

Ըստ Գևորգյանի՝ զուգահեռ շարունակվում են նաև բանակցությունները Երևանի օդանավակայանից դեպի մի շարք եվրոպական քաղաքներ նոր չվերթների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվում Երևան-Լոնդոն ուղղությանը, ինչպես նաև այլ եվրոպական մայրաքաղաքներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները