Չունցին եւ Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ կգործեն

Չինական ինտերնետ-հսկա Baidu-ն թույլտվություն է ստացել Չունցին եւ Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ գործարկել։

Վերջին լուրերը
Չունցին եւ Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ կգործեն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական Ուհանը և Չունցինը քաղաքներում ինտերնետ-հսկա Baidu-ն կգործարկի լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ, տեղեկանում ենք Reuters-ից: Առաջիկայում այն հնարավոր կլինի պատվիրել Apollo Go հատուկ ծառայության միջոցով:

Տաքսիները մարդկանց կտեղափոխեն ամեն օր ժամը 09:00-ից 17:00-ն Ուհանում, 09:30-ից 16:30-ը՝ Չունցինում: Ճամփորդությունները տեղի կունենան միայն հատուկ, կառավարության կողմից հաստատված տարածքներում: Տարածքները, որտեղ կգործի Baidu-ն, խիտ բնակեցված չեն եւ ունեն բավականաչափ նոր լայն ճանապարհներ, որոնք ամենահեշտն են ինքնավար մեքենաների համար:

- Advertisement -
Չունցին եւ Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ կգործեն

Ինքնավար մեքենաներն արդեն մի քանի ամիս է՝ անվճար երթեւեկում են Պեկինի ճանապարհներով: Ըստ քաղաքային իշխանությունների հետ կնքված համաձայնագրի՝ մեքենայում պարտադիր է նաեւ վարորդի ներկայությունը, որը կղեկավարի մեքենան չնախատեսված խնդրի դեպքում:

Baidu-ն մտադիր է ընդլայնել Apollo Go-ն. մինչեւ տարեվերջ ավտոպարկը կհամալրվի 300 ռոբոտ-տաքսիով: Ավելին, նրանք ցանկանում են մինչեւ 2025 թվականը ծառայությունը մատուցել 65, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 100 քաղաքում:

Այժմ Baidu-ն բանակցություններ է վարում Չինաստանի ևս երեք քաղաքներում՝ Շենժենում, Պեկինում և Շանհայում ամբողջովին ինքնակառավարվող տաքսիներ գործարկելու շուրջ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։ 

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները