StatCounter-ի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին ինտերնետ բրաուզերների հանրաճանաչության վարկանիշում էական փոփոխություններ չեն եղել։
PC-ում Google Chrome-ը շարունակում է մնալ առաջատարը, որին հաջորդում են Microsoft Edge-ը և Apple Safari-ն: Բջջային սարքերում Chrome-ը նույնպես առաջատարն է, Safari-ն 2-րդ տեղում է, իսկ Samsung Internet-ը՝ 3-րդ։
Անհատական համակարգչի (PC) համար Google-ի մասնաբաժինը ապրիլին աճել է 0,17 տոկոսային կետով՝ մինչև 65,94%: Բջջային սարքերում Google-ի բրաուզերը առաջատարն է 65,68 տոկոս մասնաբաժնով՝ ավելանալով 0,39 տոկոսային կետով։ Չնայած նման համոզիչ առավելությանը, ընկերությունը չի հանգստանում. վերջերս տեղեկություններ հայտնվեցին Chrome-ի նոր տարբերակի մոտալուտ թողարկման մասին հաջորդ սերնդի արհեստական ինտելեկտով համակարգիչների համար, որոնք աշխատում են Windows 11-ով՝ կառուցված Arm ճարտարապետության վրա:
Microsoft Edge-ն ապրիլին զբաղեցրել է PC շուկայի 12,82%-ը՝ ավելանալով 0,12 տոկոսային կետով: Այս ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է, քան բոլոր ժամանակների ամենաբարձր մասնաբաժինը` 12,96%, որին բրաուզերը կարողացել է հասնել 2023-ի վերջին: Edge-ի բջջային տարբերակը չի կարող պարծենալ նմանատիպ հաջողություններով և վարկանիշում զբաղեցնում է միայն իններորդ տեղը՝ ընդամենը 0,39% մասնաբաժնով։
Apple Safari-ն երրորդ տեղում է PC բրաուզերների շարքում՝ 8,44% մասնաբաժնով: Բջջային բրաուզերների վարկանիշում Safari-ն՝ 23,75% շուկայական մասնաբաժնով զբաղեցրել է 2-րդ տեղը, Samsung Internet-ը 3-րդն է՝ 4,33%-ով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: