Չինաստանը նախատեսում է մարդանման ռոբոտների զանգվածային արտադրություն

Վերջին լուրերը
Չինաստանը նախատեսում է մարդանման ռոբոտների զանգվածային արտադրություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական Fourier Intelligence ստարտափը 2024 թվականին նախատեսում է թողարկել հազարավոր GR-1 մարդանման ռոբոտներ։ Ընկերության հիմնադիր Ալեքս Գուն կարծում է, որ ապագայում նման սարքերը կդառնան մարդկանց առօրյայի լիարժեք մասը։

Չինական ընկերությունը մտադիր է կենտրոնանալ ռոբոտների «մարմինը» կազմող սարքաշարի մշակման վրա, իսկ անդրոիդների «ուղեղի» վրա աշխատանքը թողնել AI մշակողներին։ Fourier-ի համահիմնադիր և ռազմավարության գծով գլխավոր տնօրենն ասել է, որ ստարտափը բանակցություններ է վարում մի քանի ընկերությունների հետ LLM-ի ոլորտում հնարավոր համագործակցության մասին:

- Advertisement -
Չինաստանը նախատեսում է մարդանման ռոբոտների զանգվածային արտադրություն

Գուի խոսքով` մարդանման ռոբոտները կարող են օգտագործվել տարեցների խնամքի, կրթության և հյուրընկալության մեջ: Գործարարը կարծում է, որ առաջիկա երեք-հինգ տարում նրանք ավելի շատ եկամուտներ կբերեն իր ընկերությանը, քան վերականգնողական ռոբոտները, որոնք այժմ թողարկում է Fourier-ն։

«Մեկ տարվա ընթացքում հրաշքի մի սպասեք, նույնիսկ Tesla-ից, մենք բոլորս պետք է սպասենք [մարդանման ռոբոտների զանգվածային արտադրություն սկսելու համար]»,- ասել է Գուն։ «Բայց նաև մի թերագնահատեք այն հնարավորությունը, որ հինգ կամ տասը տարի հետո սա կարող է լինել մարդկանց առօրյա կյանքի մի մասը»:

GR-1 մարդանման անդրոիդ ռոբոտն ընկերությունը ներկայացրել է 2023 թվականի հուլիսին։ Այն կարող է երկու ոտքով քայլել 5 կմ/ժ արագությամբ և կրել մինչև 50 կգ բեռներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները