Չինաստանն առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից գիտության և տեխնիկայի առաջատար մասնագետների թվով, գրում է scmp.com-ը։
Չինական Dongbi Data ընկերության հրապարակած զեկույցում ասվում է, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում Չինաստանում առաջատար գիտնականների թիվն աճել է, իսկ ԱՄՆ-ում՝ նվազել։
2020 թվականին ԱՄՆ-ում եղել են համաշխարհային կարգի 36599 առաջատար գիտնականներ։ Այս թիվը տարեկան նվազում է՝ հասնելով 31781-ի 2024 թվականին, իսկ մասնաբաժինը համաշխարհային գիտական արտադրանքում 33%-ից նվազել է մինչև 27%։
Չինաստանը, ընդհակառակը, աճ է գրանցել․ երկրում առաջատար գիտնականների թիվը 2020 թվականին 18805-ից հասել է 32511-ի 2024 թվականին, իսկ իսկ Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային գիտական արտադրանքի մեջ 17%-ից հասել է 28%-ի։
Այս հետազոտության համար «առաջատար գիտնական» տիտղոսի չափորոշիչ է համարվել այն հետազոտողը, ով նշանակալի հոդվածներ է հրապարակել աշխարհի առաջատար գիտական ամսագրերում: Հետազոտության հեղինակներն ընտրել են 40,000 հոդվածներ, որոնք հրապարակվել են 2020-ից 2024 թվականներին՝ 129 առաջատար միջազգային ակադեմիական ամսագրերում՝ տարբեր գիտակարգերում։ Նրանք տեղեկատվություն են հավաքել հեղինակների մասին և վերլուծել տվյալները:
Նշենք, նաև, որ աշխարհի ամենամեծ գիտական կազմակերպությունը Չինաստանի Գիտությունների ակադեմիան է, որն ունի ավելի քան 100 ինստիտուտ ամբողջ երկրում և 3615 առաջատար գիտնական: Դա զգալիորեն ավելին է, քան Հարվարդի համալսարանի 1683 և Սթենֆորդի համալսարանի 1208 հետազոտողները:
2022 թվականին Չինաստանը ներդրեց ամենաազդեցիկ միջազգային ամսագրերում տպագրված գիտական հոդվածների գրեթե մեկ երրորդը՝ առաջին անգամ առաջ անցնելով Միացյալ Նահանգներից՝ դառնալով համաշխարհային առաջատար: Արևմուտքի ամենահին և ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ Nature ամսագրի վերջին համարում, որը լույս է տեսել հունվարի 8-ին, թերթերի գրեթե կեսը էթնիկ չինացիներ են: