Չինաստանի իշխանությունները սահմանափակել են DeepSeek-ի աշխատակիցների երկրից հեռանալը

Վերջին լուրերը
Չինաստանի իշխանությունները սահմանափակել են DeepSeek-ի աշխատակիցների երկրից հեռանալը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունվարին AI ստարտափ DeepSeek-ի հնչեղ ու արագ հաջողությունը հանգեցրեց նրան, որ Չինաստանի իշխանություններն այժմ վերահսկում են ընկերության յուրաքանչյուր քայլը: Կառավարությունը վախենում է տեխնոլոգիաների արտահոսքից և սահմանափակում է DeepSeek-ի որոշ աշխատակիցների արտասահմանյան ճանապարհորդությունները՝ մասնավորապես դեպի Միացյալ Նահանգներ:

DeepSeek-ի մասնագետների համար ճանապարհորդելուն ուղղված սահմանափակումներն իրականացվում են High-Flyer ընկերության միջոցով: Հենց այս կազմակերպությունն է պահում որոշ աշխատակիցների անձնագրեր, որպեսզի նրանք չկարողանան առանց թույլտվության հեռանալ Չինաստանից։

Միջոցառումներն, ըստ TechCrunch-ի, եղան այն բանից անմիջապես հետո, երբ հայտնվեցին տեղեկություններ, որ Չինաստանի կառավարությունը խորհուրդ է տվել արհեստական ​​բանականության (AI) հետազոտողներին և ձեռնարկատերերին զերծ մնալ ԱՄՆ մեկնելուց: Իշխանությունները վախենում են տեխնոլոգիական գաղտնիքների արտահոսքից, հատկապես երկու երկրների միջև սրվող մրցակցության ֆոնին։

Նշենք, որ Չինաստանի կառավարությունը խստացրել է վերահսկողությունը նաև ընկերությունում ներդրումների ուղղությամբ։ Պոտենցիալ ներդրողները ենթարկվում են խիստ հետախուզության պետության կողմից, նախքան այս AI ստարտափում կթույլատրվի ներդրումներ կատարել։

Հարկ է նշել, որ վերջին տարիներին Պեկինը ակտիվորեն զարգացնում է տեխնոլոգիական՝ մասնավորապես արհեստական ​​բանականության ոլորտը։ Սա կապված է ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ Չինաստանի՝ սեփական տեխնոլոգիաները զարգացնելու և արևմտյան ընկերություններից կախված չլինելու ցանկության հետ։ Իսկ DeepSeek-ը միակ ընկերությունը չէ, որը գործում է ուժեղացված վերահսկողության ներքո։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները