Մասնակցելով FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությանը՝ հայկական Chessify ընկերությունը՝ եզրափակչում հաղթելով Chessmood-ին, արժանացել է «Աշխարհի ամենախելացի ընկերության» կոչմանը:
Առաջնությունը տեղի է ունեցել հունիսի 15-17-ը՝ Նյու Յորքի ֆինանսական թաղամասի սրտում գտնվող Cunard պատմական շենքում:
FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությունը հեղինակավոր միջոցառում է, որը համախմբում է կորպորատիվ թիմեր ամբողջ աշխարհից շախմատի ոլորտում մրցելու համար: Այն հարթակ է պրոֆեսիոնալ մասնագետների համար՝ ցուցադրելու իրենց ռազմավարական հմտությունները, թիմային աշխատանքը և մրցակցային ոգին յուրահատուկ կորպորատիվ միջավայրում:
Chessify ընկերության նպատակն է օգնել շախմատային աշխարհին լիովին օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների ուժը՝ ապահովելով հավասար տեխնոլոգիական հնարավորություններ բոլոր շախմատիստների համար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: