AI տեխնոլոգիաների շուրջ աղմուկի ֆոնին՝ ծրագրավորողները կոդ գրելու համար ավելի ու ավելի հաճախ են դիմում AI-ի վրա հիմնված չաթ-բոտերի օգնությանը, ինչպիսին է OpenAI-ի ChatGPT-ն, ինչը հանգեցրել է Stack Overflow ռեսուրսի տրաֆիկի նվազմանը, որը ստիպված է եղել ազատել անձնակազմի գրեթե 30%-ին։
Ինչպես պարզվում է, ծրագրեր գրելիս դեռ վաղ է AI-ի վրա հույս դնել: Համաձայն Պերդյուի համալսարանի թիմի ուսումնասիրության, որը ներկայացված է այս ամիս Computer-Human Interaction (Համակարգիչ-Մարդկային փոխազդեցություն) համաժողովում, ChatGPT-ի կողմից ստեղծված ծրագրավորման պատասխանների 52 տոկոսը սխալ է:
Հետազոտության ընթացքում համալսարանի ծրագրավորողները ավելի քան 517 հարց են դիտել Stack Overflow-ում և վերլուծել դրանց պատասխանները ChatGPT չաթբոտից: Ըստ հետազոտության՝ ChatGPT-ի պատասխանների
- 52%-ը պարունակում են ապատեղեկատվություն,
- պատասխանների 77%-ն ավելի բառաշատ (verbose) են, քան մարդկային պատասխանները,
- պատասխանների 78%-ն ուներ տարբեր աստիճանի անհամապատասխանություն մարդկային պատասխանների հետ։
Մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները՝ Futurism կայքը մտահոգություն է հայտնել, որ շատ ծրագրավորողներ նախընտրում են օգնության համար դիմել ChatGPT-ին։ Պերդյուի համալսարանի հետազոտողները հարցում են անցկացրել 12 ծրագրավորողների շրջանում և պարզել, որ հարցվածների 35%-ը նախընտրել է հիմնվել ChatGPT-ի պատասխանների վրա և 39%-ի դեպքում սխալներ չի նկատել AI-ի կողմից գեներացված պատասխաններում:
Հետազոտողները նշում են, որ օգտատերերին գրավում է AI-ի ցուցաբերած քաղաքավարությունը։
«Հարցազրույցները ցույց տվեցին, որ քաղաքավարի լեզուն, հստակ ձևակերպված դասագրքային ոճի պատասխանները և ամբողջականությունը հիմնական պատճառներից են, թե ինչու ChatGPT-ի պատասխաններն ավելի համոզիչ են թվում, ուստի մասնակիցները չեն նկատել կամ անտեսել են որոշ ապատեղեկատվություն ChatGPT-ի պատասխաններում»,- նշում են նրանք։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: