ChatGPT-ն ԱՄՆ-ում բժշկական քննություն է հանձնել և հաջողել

Վերջին լուրերը
ChatGPT-ն ԱՄՆ-ում բժշկական քննություն է հանձնել և հաջողել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ChatGPT-ի և նմանատիպ այլ նեյրոնային ցանցերի պոպուլյարությունն օրեցօր աճում է: Չատբոտն արդեն գրում է դիպլոմային աշխատանքներ, հոդվածներ, բազային մակարդակի ծրագրային կոդեր և այլն։ Այս անգամ բոտն անցել է բժշկական գիտելիքների թեստ, որն օգտագործվել է ԱՄՆ-ում բժիշկ-ստաժորների և բժշկական ուսանողների հմտությունների մակարդակը ստուգելու համար, հայտնում է ixbt.com-ը։

Չատբոտը կարողացել է ճիշտ պատասխանել թեստի հարցերի 89%-ին։ Միևնույն ժամանակ, հետազոտողները նշել են, որ նեյրոնային ցանցը թեստային ախտորոշման մեջ կարողացել է առաջ քաշել «ոչ ակնհայտ, բայց կլինիկապես վավեր վարկած»:

- Advertisement -
ChatGPT-ն ԱՄՆ-ում բժշկական քննություն է հանձնել և հաջողել

Նշենք, որ PubMedGPT բոտի նմանատիպ մոդելը, որը վերապատրաստվել է բացառապես բժշկական գրականության վրա, ճիշտ է պատասխանել հարցերի 50,8%-ին: Ամեն դեպքում մասնագետները կասկածում են, որ չաթբոտը նույնքան ամբողջական գիտելիքներ ունի, ինչքան՝ մարդը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները