Շվեդիան «ղեկավարում է» ChatGPT-ն․ վարչապետը որոշումներ կայացնելիս օգտվում է AI-ից

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը բացահայտ հայտարարել է, որ հաճախ օգտվում է ChatGPT-ից՝ որպես «երկրորդ կարծիք» քաղաքական որոշումներ կայացնելիս։ Հայտարարությունը շոկի է ենթարկել շվեդական հասարակությանը և քաղաքական դաշտը, առաջացնելով քննարկումներ կառավարման մեջ արհեստական բանականության դերի մասին։

Վարչապետ Կրիստերսոնը իր վերջին հարցազրույցում ասել է. «Ես բավական հաճախ եմ օգտագործում ChatGPT, թեկուզ պարզապես՝ երկրորդ կարծիքի համար։ Ի՞նչ կանեին մյուսները։ Գուցե արժե մտածել հենց հակառակ ուղղությամբ»։

Հասարակական արձագանքը երկար սպասեցնել չի տվել. շատ քաղաքացիներ հայտարարել են, որ իրենք «չեն քվեարկել ChatGPT-ի օգտին», իսկ մի շարք լրատվամիջոցներ վարչապետին մեղադրում են քաղաքական ծուլության և ոչ կոմպետենտ լինելու մեջ։ Որոշ ընդդիմադիր ուժեր նույնիսկ պահանջում են նրա հրաժարականը։

Քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ Կրիստերսոնը պարզապես առաջինն է, ով բարձրաձայնել է այն, ինչ արդեն անում են շատ ղեկավարներ և խորհրդականներ՝ օգտագործում են արհեստական բանականությունը ելույթների տեքստեր գրելիս, տվյալների վերլուծության մեջ և որոշումների նախապատրաստման ժամանակ։ Տարբերությունը միայն այն է, որ շվեդ վարչապետը համարձակվել է դա բացահայտ ասել։

Միևնույն ժամանակ, OpenAI-ն արդեն մշակում է մոդելներ, որոնք որոշ վերլուծաբանների գնահատմամբ կարող են որոշումներ ընդունել միջին մարդու համեմատ ավելի արդյունավետ։ Հնարավոր է, որ մոտակա հինգ տարում արհեստական բանականությունը կդառնա ավելի կոմպետենտ, քան շատ պաշտոնյաներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները