«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի նոր ամսաթվերը հայտնի են

Վերջին լուրերը
«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի նոր ամսաթվերը հայտնի են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի կազմակերպիչները հայտնել են ամենամյա միջոցառումների շարքի նոր ամսաթվերը։ Այն կանցկացվի նոյեմբերի 17-19-ը։

Հիշեցնենք, որ միջոցառումը պլանավորվում էր անցկացնել հոկտեմբերի 6-8-ը, սակայն Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված հետաձգվել էր։

- Advertisement -
«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ի նոր ամսաթվերը հայտնի են

«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների ամենաընդգրկուն շարքն է, որի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:

Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։

Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:

Ճարտարագիտական միջոցառումները տեղի կունենան.

  • Օր 1, նոյեմբերի 17 | Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ
  • Օր 2, նոյեմբերի 18 | Երևան, Ինժեներական քաղաք
  • Օր 3, նոյեմբերի 19 | Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Միջոցառումների շարքը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները