Հնարավորություն շահելու Amazon Kindle՝ լավագույն լինկդինյան պրոֆիլ մրցույթին հաղթելու դեպքում

Վերջին լուրերը
Հնարավորություն շահելու Amazon Kindle՝ լավագույն լինկդինյան պրոֆիլ մրցույթին հաղթելու դեպքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academy (ACA)-ն հայտարարել է LinkedIn Profile Contest, որի հաղթողը կստանա Amazon Kindle:

Մրցույթի նպատակը երիտասարդների շրջանում խրախուսելն է կրթական/մասնագիտական փորձի և հմտությունների գրավիչ ներկայացումը։ Վերջինս այսօրվա մրցակցային աշխատաշուկայում կարիերա սկսելու կարևոր նախապայմաններից է:

Մրցույթը բաց է ավագ դպրոցի, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների և/կամ մինչև երեք տարվա փորձ ունեցող մասնագետների համար: Մրցույթում կհաղթի LinkedIn-ում ամենապրոֆեսիոնալը ներկայացված պրոֆիլը: 

Փորձառու ժյուրիի կողմից ընտրված հաղթողը կստանա Amazon Kindle-ը, իսկ մյուս պատվավոր հորիզոնականներ գրաված մասնակիցները կստանան այլ մրցանակներ: Այսպիսով՝ բարելավե’ք ձեր պրոֆիլը և պատրաստվեք մրցույթին։

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:

Հետաքրքրված մասնակիցները կարող են դիմել այս հղումով:

Կարդացեք նաև՝

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները