Ցե-Կվադրատ Ամպեգայի «Սոցիալական ներդրումային ֆոնդը» հայտարարում է դիմումների ընդունում այն ձեռնարկությունների և ստարտափների համար, որոնք իրականացնում են սոցիալական, տնտեսական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը միտված գործունեություն՝ ուղղված հանրային բարեկեցության բարձրացմանը, խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը կամ շրջակա միջավայրի պահպանությանը։
Ֆոնդը նախատեսում է իրականացնել ուղղակի ներդրումներ կապիտալում կամ առաջարկել SAFE պայմանագրեր, ներդրումների առավելագույն չափը՝ մինչև 40 միլիոն դրամ։
Կարող են դիմել՝
- Հայաստանում գործող կամ հայաստանյան շուկայում տնտեսական շահ հետապնդող, զարգացման վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափները,
- նախագծեր, որոնք ունեն չափելի սոցիալական ազդեցություն։
Չեն կարող դիմել՝
- գաղափարի փուլում գտնվող նախաձեռնությունները,
- իրավաբանական գրանցում չունեցող կազմակերպությունները,
- դիմորդներ, որոնք փնտրում են անհատույց ֆինանսավորում, գրանտային կամ բարեգործական աջակցություն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։ Դիմել այստեղ։











