Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.5%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9%, ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6%:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր իջեցնել վերաֆինանսավորման դրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: