2024 թվականի հուլիսի 8-12-ը Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Yerevan Economic School (YES)-ի հետ համատեղ կազմակերպվելու է ամառային դպրոց տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում հետազոտություններով զբաղվող ուսանողների և երիտասարդ աշխատակիցների համար։ Նրանք հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները միկրոտնտեսագիտության, կիրառական էկոնոմետրիկայի և ակադեմիական հաղորդակցման ոլորտներում։
Ցանկացողները կարող են լրացնել դիմումները հետևյալ հղմամբ՝ Application YES Summer School և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի մայիսի 31-ն է: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: