Caviar-ը թողարկել է բացառիկ iPhone-ների հավաքածու՝ ի պատիվ Սթիվ Ջոբսի, Իլոն Մասկի և Դոնալդ Թրամփի

Վերջին լուրերը
Caviar-ը թողարկել է բացառիկ iPhone-ների հավաքածու՝ ի պատիվ Սթիվ Ջոբսի, Իլոն Մասկի և Դոնալդ Թրամփի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է Apple-ի, Samsung-ի և Huawei-ի գաջեթների էքսկլյուզիվ տարբերակների ստեղծման մեջ՝ համադրելով բացառիկ նյութերը առաջադեմ տեխնոլոգիաների հետ, ներկայացրել է «Visionaries» նոր հավաքածուն։

Caviar-ի դիզայներները կատարելագործել են iPhone 16 Pro-ն և iPhone 16 Pro Max-ը՝ դրանք ներկայացնելով երեք դիզայնով՝ ոգեշնչված Սթիվ Ջոբսի, Իլոն Մասկի և ԱՄՆ ընտրված 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի անհատականություններից:

Օրինակ՝ «Steve Jobs» Limited Edition-ն առանձնանում է PVD պատված, տիտանի պատյանով և 24 կարատանոց ոսկուց պատված 3D Apple-ի լոգոտիպով հեռախոսի հետնամասում:
Սմարթֆոնների հետևի մասում կան նաև հղումներ Սթիվ Ջոբսի տասներկու նվաճումների մասին, որոնց նա հասել է Apple-ում աշխատելու ընթացքում՝ սկսած ընկերության հիմնադրումից մինչև 1984 թվականին առաջին Macintosh-ի և 2010 թվականին առաջին iPad-ի թողարկումը:

«Musk be on Mars» Limited Edition դիզայնի սարքերն առանձնանում են հեռախոսի մեջ ներկառուցված SpaceX հրթիռի բեկորով:

Սմարթֆոնի «Trump Great Again» Limited Edition տարբերակը հետևի շապիկին ունի երկրաչափական նախշ, որը խորհրդանշում է Նյու Յորքի Trump Tower երկնաքերը, ինչպես նաև նրա նախընտրական քարոզարշավի կրճատ կարգախոսը։

Caviar «Visionaries» հավաքածուի iPhone 16 Pro և iPhone 16 Pro Max սմարթֆոնները հասանելի են ընկերության կայքում: Սարքերն առաջարկվում են 9200-ից մինչև 11490 դոլար գներով՝ կախված մոդելից և հասանելի մշտական ​​հիշողության քանակից: Երեք տարբերակներից յուրաքանչյուրը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 99 կտորով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները