CaseKey 2025 բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերը բաց են։
Մրցույթին կարող են դիմել անհատները, թիմերը և բիզնես քոուչերը։
Ի՞նչ է սպասվում մասնակիցներին այս տարի
- Միջազգային և տեղական էքսպերտների հետ համատեղ մշակված կրթական ծրագիր, գիտելիք՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի լավագույն մասնագետներից։
- Մրցույթի 5-ամյակ: Նախորդ տարիներին 3500-ից ավել հայտ, 700-ից ավել մասնակից, եւ հաղթող թիմերի մասնակցություն միջազգային մրցույթներում՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։
- Իրական խնդիրներ լուծելու հնարավորություն․ մասնկիցները լուծելու են հայաստանյան իրական բիզնենսերի իրական խնդիրներ։
Նշենք, որբ նախորդ տարվա մասնակիցներն այժմ մրցում են Սերբիայում և Հունգարիայում։
Հայտերի ընդունման վերջնաժամեկտը մարտի 31-ն է:
Գրանցվել կարող եք այստեղ։
CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձևաչափ է, որին ամեն տարի մասնակցում է ավելի քան 200 խելացի երիտասարդ, ծանոթանում տարբեր ընկերությունների մշակույթին և աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա: