Career City Fest-ը Հայաստանից առաջին միջոցառումն էր, որը ոչ միայն նոմինացվեց հեղինակավոր միջազգային Eventex Awards-ին, այլև արժանացավ երկու ոսկե մրցանակների՝ The Best Fair («Լավագույն ցուցահանդես») և People’s Choice Event («Հանրային քվեարկությամբ լավագույն միջոցառում») անվանակարգերում։
Մայիսի 8-ին, Woods կենտրոնում տեղի ունեցավ փառատոնի ամփոփիչ միջոցառումը, որտեղ կազմակերպիչները կիսվեցին կրկնակի մրցանակ ստանալու մասին նորությամբ միջոցառման խոսնակների և գործընկերների հետ։
Փառատոնի տնօրեն՝ Աննա Մանֆրեդի խոսքով ստացած մրցանակները կազմակերպիչների փոքր թիմի և փառատոնի գաղափարին միացած յուրաքանչյուր ընկերության ու անհատի հսկայական աշխատանքի, նորարար մոտեցումների և գրագետ համագործակցության արդյունքն են։
«Սա մեր ընկերության առաջին միջազգային մրցանակն է, որը շատ պարտավորեցնող է և ևս մեկ անգամ հաստատում է մեր սկզբունքը միշտ կազմակերպել բացառիկ միջոցառումներ, որոնք ոչ միայն ոգեշնչող են, այլև նշանակալի հետք են թողնում միջոցառումների մարքեթինգի ոլորտում»,- նշում է փառատոնի կազմակերպիչ Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։
Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը անցկացվեց նաև մրցանակաբաշխություն մասնակից ընկերությունների միջև՝ հիմնված փառատոնի այցելուների հետադարձ կապի վրա և 10 ընկերություն ստացան հատուկ մրցանակներ։
Հիշեցնենք, որ #CCF2K24-ն անցկացվեց ս․թ. ապրիլի 27-ին և 28-ին, Մերիդիան Էքսպո Կենտրոնում։ Վերհիշելու համար կարող եք դիտել How2B-ի ռեպորտաժը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: