Մայիսի 29-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ), իրենց իրականացնող գործընկերներ «Galt & Taggart»- ի և Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայության հետ միասին, մեկնարկեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կապիտալի շուկայի աջակցություն» ծրագիրը Հայաստանի համար: Ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել Կապիտալի շուկայի գործիքների, այդ թվում՝ պարտատոմսերի և բաժնետոմսերի հայկական կորպորատիվ թողարկողներին։
Ծրագիրը ներառելու է 3 հիմնական բաղադրիչ՝ կրթական մեխանիզմի մշակում՝ կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը նպաստելու համար, խթանման մեխանիզմի մշակում՝ ընտրված ընկերություններին կապիտալի շուկա մուտք գործելու հարցում աջակցելու համար, համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում՝ ընտրված ընկերությունների համար կապիտալի շուկայում ֆինանսավորում ստանալու հետ կապված ծախսերի համաֆինանսավորում 25-75 հազար եվրոյի տիրույթում։
Մանրամասները՝ How2B-ի ռեպորտաժում։