«Ցանցային ադմինիստրացիա և անվտանգություն» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Ցանցային ադմինիստրացիա և անվտանգություն» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մենկարկ՝ հուլիսի 29
Տևողություն՝ 4-5 ամիս
Ձևաչափ՝ լսարանային
Որտեղ՝ Microsoft Innovation Center Armenia

Միջոցառման մասին.

- Advertisement -

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)` հայտարարում է «Ցանցային ադմինիստրացիա և անվտանգություն» անվճար դասընթաց երևանամերձ մարզերի երիտասարդների համար։

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ ցանցային ենթակառաուցվածքի ու համակարգերի, ցանցերի անվտանգության ապահովման գործիքների ու մեթոդների և LAN–ի հիմնական սկզբունքների մասին։

Դասընթացին կարող են մասնակցել երևանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր ունեն առնվազն հիմնական դպրոցի մակարդակի գիտելիքներ մաթեմատիկայից, լավ տրամաբանություն և ծանոթ են համակարգչային ճարտարապետությանը։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • մինչև հուլիսի 27-ը ներառյալ լրացնել այս հայտաձևը
  • հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին մասնակցել տեղեկատվական հանդիպմանը
  • Մասնակցել երկշաբաթյա առցանց դասընթացին, անցնել թեստավորման և հարցազրույցի փուլերը, որոնց ընթացքում ստուգվելու են դիմորդների տեխնիկական գիտելիքները, մոտիվացիան ու ոլորտային հետաքրքրությունները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները