Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը

Վերջին լուրերը
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը, ինչն այսուհետ ավելի հասանելի և պարզեցված կդարձնի Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող էլեկտրոնային ծառայությունները, տեղեկանում ենք կոմիտեի կայքից:


Cadastre mobile հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store, Play Store առցանց հավելվածների խանութներից։

- Advertisement -
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը

Հարթակը կցված է էլեկտրոնային ծառայությունների մատուցման https://www.e-cadastre.am/ հարթակին, և եթե արդեն գրանցված եք համակարգում, կրկնակի գրանցման կարիք չկա։

Կադաստրի կոմիտեն հայտնում է, որ բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ։ Կադաստրի կոմիտեի մասնագետները պատրաստակամ են քննարկելու համակարգի կատարելագործմանն ուղղված՝ քաղաքացիների բոլոր առաջարկությունները, որոնք հնարավոր է ուղարկել հավելվածի միջոցով կամ նամակ ուղարկել info@cadastre.am հասցեին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները