Ցե-Կվադրատ Ամպեգան հրապարակել է այս տարվա 1-ին կիսամյակի արդյունքները

Վերջին լուրերը
Ցե-Կվադրատ Ամպեգան հրապարակել է այս տարվա 1-ին կիսամյակի արդյունքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի երկրորդ եռամսյակում «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են կայուն արդյունքներ։ Կայուն եկամտային ֆոնդի (CQFIX) եռամսյակային եկամտաբերությունը կազմել է 1.6%, Պահպանողական ֆոնդինը (CQCON)՝ 3.4%, իսկ Հավասարակշռված ֆոնդինը (CQBAL)՝ 4.3%։

Եռամսյակի ավարտին ֆոնդերի ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 595 միլիարդ դրամ, որից 145 միլիարդը ձևավորվել է ներդրումային կառավարման արդյունքում։ Ֆոնդերի ստեղծման պահից գրանցված միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է 8.0%-ից 8.1%, իսկ վերջին հինգ տարիներին՝ 4.9%-ից 6.6%։

Տեղական ներդրումներից առավել բարձր եկամտաբերություն են ցուցաբերել կորպորատիվ պարտատոմսերը և ավանդները, մինչդեռ արտասահմանյան պորտֆելում առավել արդյունավետ են եղել բաժնային ներդրումները։ Միևնույն ժամանակ՝ եռամսյակի ընթացքում դրամի արժևորման հետևանքով արտարժույթով ներդրումները ունեցել են որոշակի բացասական ազդեցություն՝ նվազեցնելով ֆոնդերի եկամտաբերությունը միջինում 0.1%-0.5%-ով։

Եռամսյակում ֆոնդերի ակտիվների շուրջ 64-73%-ը տեղակայված է եղել Հայաստանի ֆինանսական շուկայում՝ պետական և կորպորատիվ պարտատոմսերում, բանկային ավանդներում, բաժնետոմսերում և այլընտրանքային ներդրումներում, իսկ մնացած 27-36%-ը՝ արտասահմանյան բաժնային և պարտքային ակտիվներում։

Միջազգային շուկաները երկրորդ եռամսյակում բնութագրվել են բարձր տատանողականությամբ՝ պայմանավորված ԱՄՆ-ի մաքսային քաղաքականության շուրջ անորոշություններով և Մերձավոր Արևելքի լարվածությամբ։ Այնուամենայնիվ՝ եռամսյակը եզրափակվել է դրական միտումներով․ ԱՄՆ-ի և զարգացած երկրների բաժնետոմսերը գրանցել են համապատասխանաբար 10.9% և 11.6% եկամտաբերություն, իսկ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ մինչև 18.6% աճ։

Հայաստանի տնտեսությունը նույն ժամանակահատվածում ապահովել է 5.3% տնտեսական աճ, իսկ տարեկան գնաճը կազմել է 3.9%։ ՀՀ կենտրոնական բանկը պահպանել է քաղաքականության տոկոսադրույքը 6.75% մակարդակում՝ նկատի ունենալով գնաճի կանխատեսումները և տնտեսական ռիսկեր։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները