«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան»  ներդրում է կատարել  Formula VC վենչուրային ֆոնդում

Վերջին լուրերը
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան»  ներդրում է կատարել  Formula VC վենչուրային ֆոնդում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ցե-Կվադրատ Ամպեգան հայտարարել է Formula VC վենչուրային ֆոնդում ներդրումներ կատարելու որոշման մասին։ Ցե-Կվադրատ Ամպեգան, կարևորելով ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը, որոշում է կայացրել իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ կատարել Formula VC վենչուրային ֆոնդում, որը թիրախավորում է ՏՏ ոլորտի զարգացումը ՀՀ-ում։

Սա Առաջին ներդրումն է վենչուրային ֆոնդում կենսաթոշակային ֆոնդերի կողմից, որը տնտեսության իրական հատվածի և ձեռներեցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։

- Advertisement -
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան»  ներդրում է կատարել  Formula VC վենչուրային ֆոնդում

«Մենք կարևորում ենք ՀՀ տնտեսության իրական հատվածի զարգացումը և տարբեր ներդրումային հնարավորություններ մշտապես գտնվում են մեր դիտադաշտում։ Կենսաթոշակային ֆոնդերի կառավարման տեսանկյունից, մեզ համար միշտ առաջնահերթ է ֆիդուցիար պատասխանատվությունը և մասնակիցների լավագույն շահերից գործելը։  Formula VC վենչուրային ֆոնդում ներդրում կատարելով՝ մենք բալանսավորում ենք մեր նպատակներն ու մասնակիցների համար ռիսկ և եկամուտ գրավիչ հարաբերակցության առաջնայնությունները՝ միաժամանակ նպաստելով ՀՀ տնտեսության համար առաջնահերթություն կրող ՏՏ ոլորտի զարգացմանը»,- ասել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա» ընկերության տնօրեն Արման Վարդանյանը։

«Միջազգային շուկաներում կենսաթոշակային ֆոնդերը բավականին ակտիվորեն ներգրավված են նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում հենց վենչուրային ֆոնդերին ֆինասավորելու միջոցով: Հայաստանում նորարարական ՏՏ էկոհամակարգը աշխարհում արագ տեմպերով զարգացողների թվում կարելի է դասել, ինչին նպաստում են նաև ՀՀ-ում գործող վենչուրային ֆոնդերը: Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա-ի կողմից մեր ֆոնդում ներդրում կատարելու որոշումը շատ ենք կարևորում և՛ որպես տեղական ինտիտուցիոնալ ներդրողի կողմից ՀՀ համար ռազմավարական նշանակության ոլորտում ներդրում, և՛ որպես նախադեպ այլ տեղական և միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից ապագայում ներդրումների համար»,- նշել է Formula VC ֆոնդի կառավարիչ «Ֆորմուլա Վենչուրս» ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը։

Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդերի կողմից ներդրումների ծավալը 1 մլն 30 հազար ԱՄՆ դոլար է: Ներդրումային որոշումը կայացվել է ամիսներ տևած մանրակրկիտ հետազոտության արդյունքում, որի ընթացքում գնահատվել են վենչուրային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, առկա ներդրումային պորտֆելի ընկերությունների պոտենցիալը, աճին նպաստող գործոնները, ընդհանուր ռիսկի մակարդակը, սպասվող ներդրումները, ֆոնդի կառուցվածքը և այլ ցուցանիշներ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները