Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի «Excellence in Premium Value Proposition» մրցանակին

Վերջին լուրերը
Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի «Excellence in Premium Value Proposition» մրցանակին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի մրցանակին՝ պրեմիում դասի առաջարկներում գերազանցության համար։

Հունվարի 17-ին՝ Mastercard-ի հատուկ միջոցառմանը, Բանկը լավագույնն է ճանաչվել «Excellence in Premium Value Proposition» անվանակարգում, որտեղ ներկայացված են պրեմիում դասի քարտերն ու ծառայությունները։

Բիբլոս Բանկ Արմենիան արժանացել է Mastercard-ի «Excellence in Premium Value Proposition» մրցանակին

2022 թ․ Բիբլոս Բանկ Արմենիան իր Հաճախորդներին ներկայացրեց World Elite Mastercard պրեմիում դասի քարտը, ոըը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում քարտապաններին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ World Elite քարտը Mastercard համակարգում ամենաբարձր դասի պրեմիում քարտատեսակն է, իսկ Բիբլոս Բանկ Արմենիայի քարտապաններին ու նաև նրանց հյուրերին, հասանելի է առավելությունների ամենաընդգրկուն փաթեթը։

Բանկի բոլոր առաջարկների կենտրոնում հաճախորդներն են, նրանց հարմարավետությունն ու գոհունակությունը։ Բանկը պարբերաբար համալրում և կատարելագործում է քարտապաններին տրամադրվող պրեմիում դասի առաջարկները՝ ներդնելով նոր ծառայություններ և ընդլայնելով արտոնությունների փաթեթը։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները