Այսուհետ կարելի է դառնալ Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու

Վերջին լուրերը
Այսուհետ կարելի է դառնալ Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է առցանց գրանցման ծառայություն, որը հնարավորություն է տալիս դառնալ հաճախորդ առանց բանկ այցելելու, ցանկացած վայրից ու ցանկացած պահի։

Բանկի հաճախորդ դառնալու համար անհրաժեշտ է ներբեռնել Byblos Mobile հավելվածը, սեղմել «Առցանց գրանցման» վրա, լրացնել անձնական տվյալների մի քանի պարզ դաշտ և վերջ։

Առցանց գրանցման համար պետք է ունենալ միայն անձնագիր/ID քարտ և սմարթֆոն, իսկ գրանցումը տևում է 5-10 րոպե։ Անձը հաստատող փաստաթուղթը սկանավորելուց և անվտանգ կենսաչափական նույնականացում անցնելուց հետո հաճախորդները կարող են բացել հաշիվներ ու քարտեր, ներդնել ավանդ, կատարել փոխանցումներ ու վճարումներ, օգտվել ֆինանսների կառավարման բոլոր գործիքներից։

«Առցանց գրանցումը Բիբլոս Բանկ Արմենիայի տարվա ամենակարևոր ձեռքբերումներից է, որի հիմքում անհատականացված սպասարկումն է՝ մեր այցեքարտը տարիներ շարունակ։ Մեր նպատակն է մատուցել հարմարավետ բանկային ծառայություններ և՛ Բանկ այցելող հաճախորդներին, և՛ օնլայն լուծումներ նախընտրողներին։ Byblos Mobile հավելվածը կատարելագործվում է ամեն օր, ինչի շնորհիվ մենք կարողանում ենք անհատականացված ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին։ Առցանց գրանցման գործարկումը հաճախորդներին նորովի դիմավորելու, նրանց կարիքները հասկանալու և հարմար լուծումներ գտնելու ևս մեկ է հնարավորություն է, որը մենք օգտագործելու ենք ամեն օր»,- նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

Այժմ առցանց գրանցումը հասանելի է ռեզիդենտ ֆիզիկական անձանց։ Առաջիկայում սպասվում են թվային նոր լուծումներ ու հարմարավետ ֆինտեխ գործիքներ, որոնք կամբողջացնեն Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից մատուցվող հեռավար ծառայությունների շրջանակը։

Առցանց գրանցման մանրամասները հասանելի են Բանկի պաշտոնական կայքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները