Ինչ՝ Բիզնեսի խրախուսման և նորարարության օր — 2022
Երբ՝ հոկտեմբերի 11-12
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Կազմակերպիչ՝ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ
Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 11-ին և 12-ին Գյումրիում մեկնարկելու է «բիզնեսի խրախուսման և նորարարության օր 2022»-ը:
Միջոցառումը միտված է ցանցերի ստեղծմանը, կապերի ամրապնդմանը և էկոհամակարգի նոր հնարավորությունների բացահայտմանը: Մասնակիցներին նաև հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց բիզնեսը 5 րոպեում և բացատրել, թե ինչպես են ցանկանում բարելավել այն նորարարական մոտեցումներով, իսկ հաղթողը կստանա 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ:
Միջոցառման մասնակցության ծախսերը կհոգա Շվեյցարիա — Հայաստան առևտրի պալատը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել: [email protected] կայքով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։