«Բոլորը մեկում» Business Pro փաթեթ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից

Վերջին լուրերը
«Բոլորը մեկում» Business Pro փաթեթ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Business Pro փաթեթը՝ ստեղծված բիզնեսի բոլոր ֆինանսական կարիքները հոգալու համար։

Փաթեթը «բոլորը մեկում» լուծում է, որն իրավաբանական անձանց թույլ է տալիս կազմակերպել իրենց ամենօրյա աշխատանքն առանց ընդհատումների և ունենալ բոլոր անհրաժեշտ գործիքները ձեռքի տակ։

Վճարելով ամսական 6,000 ՀՀ դրամ՝ Հաճախորդները ստանում են 10 ծառայություն արտոնյալ պայմաններով՝ ներառյալ անվճար հաշիվներ դրամով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով, բիզնես քարտեր՝ 3 տարի շարունակ առանց սպասարկման վճարի, տոկոսներ դրական մնացորդի վրա, անվճար օնլայն բանկինգ, միջազգային փոխանցումների հատուկ սակագին, անվճար փոխանցումներ դրամով ՀՀ տարածքում և այլն։

Փաթեթն ընձեռում է նաև մի շարք արտոնություններ ինչպիսիք են՝ բիզնես վարկ սկսած 12% տոկոսադրույքով, մինչև 12 ամիս վարկային արձակուրդ և անվճար POS տերմինալ։

Փաթեթի մանրամասներին կարելի է ծանոթանալ և հայտ լրացնել Բանկի պաշտոնական կայքում։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները