28.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

Մեկնարկում է Buissup Hackathon-ը. Ինչ է այն և ինչպես մասնակցել

Կազմակերպիչ՝ Հայ գործարարների ասոցիացիա
Որտեղ՝
 Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան
Երբ՝ 
հուլիսի 9-10

Միջոցառման մասին․

Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ կանցկացվի Buissup Hackathon-ը։

Միջոցառման 35 անդադար ժամերի(գիշերը ներառյալ) ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):

Դիմող նախագծերը պետք է պարունակեն նորարարական բաղադրիչ առնվազն հայկական շուկայի համար և լինեն կոմերցիոն։ Hackathon-ին կարող են դիմել ծրագրավորողներ, մաքեթոլոգներ, դիզայներներ, տեխնոլոգներ, ֆինանսիստներ և այլ մասնագիտացում ունեցող երիտասարդներ։ Լավագույն թիմերը կստանան Buissup Global Forum 2022-ին մասնակցության և ներդրումների համար պայքարելու հնարավորություն։ 

Մեկնարկում է Buissup Hackathon-ը. Ինչ է այն և ինչպես մասնակցել

Հայտադիմումները ընդունվում են մինչև հուլիսի 1-ը։ Մասնակցության պայմանները կարող եք տեսնել այստեղ։ Իսկ գրանցվելու համար անցեք այս հղումով։

Hackathon-ը միջոցառումների ընդունված ֆորմատ է, որի ընթացքում`

  • գաղափար ունեցող մարդիկ կկարողանում են գտնել տարբեր մասնագիտացում ունեցող թիմակիցների
  • այն մարդիկ, ովքեր չունեն բիզնես գաղափար, բայց ունեն մասնագիտական գիտելիքներ (ծրագրավորողներ, մաքեթոլոգներ, դիզայներներ, տեխնոլոգներ, ֆինանսիստներ և այլ) և պատրաստ են միավորվել այլ գաղափարի շուրջ, կարողանում են գտնել իրենց դուր եկած նախագիծը։
  • արդեն ձևավորված թիմերը, որոնց նախագիծը դեռ չունի prototype, մենթորների օգնությանբ ստեղծում են այն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img