BuildUp Bootcamp-ը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում-երեկույթ

Կազմակերպիչ՝ BuildUp Bootcamp
Որտեղ՝
 Impact Hub Yerevan
Երբ՝ 
հուլիսի 21

Միջոցառման մասին

BuildUp-ի ոչ պաշտոնական տեղեկատվական հանդիպում երեկույթը հուլիսի 21-ին կմիավորի ուսանողներին և համայնքի անդամներին՝ ներկայացնելու կրթական մոդելը և ընդունելության մանրամասները։

Հանդիպման ժամանակ կներկայացվեն՝

  • BuildUp-ի կրթական մոդելը և հասանելի դասընթացները սեպտեմբերի խմբաքանակի համար
  • Ընդունելության մանրամասները
  • Bootcamp-ի շրջանակներում ստեղծված պրոդուկտները

Հանդիպմանը ներկա կլինեն՝

  • Ներկա ուսանողներ, որպեսզի մասնակիցները հնարավորություն ունենան «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու
  • Տեխնոլոգիական առաջնորդներ, ովքեր արդեն աջակցում են BuildUp-ին

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Ինչու միանալ BuildUp-ին.

  • ՏՏ ոլորտի 100-ից ավելի առաջնորդներ 15 երկրներից՝ որպես հոգաբարձուներ և 9 լավագույն բիզնես առաջնորդներ խորհրդի կազմում
  • Համաշխարհային կարգի դասավանդողներ առաջատար ընկերություններից, ինչպիսիք են Galvanize-ը, General Assembly-ն, Vimeo-ն, ովքեր մշակել են համապարփակ ուսումնական ծրագիր, որը համապատասխանում է արտադրանքի կյանքի ցիկլին:
  • Ավելի քան 25 մենթոր այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Softr-ը, Intel Corporation-ը, DigitalOcean-ը, Ucraft-ը և ModelFront-ը:
  • «Սովորիր հիմա, վճարիր հետո» մոդել
  • Իրական խնդիրներ լուծելու և արտադրանքի վրա ուղղակիորեն աշխատելու եզակի հնարավորություն

Միջոցառման մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ