«Brain rot»-ը ճանաչվել է 2024թ. տարվա բառը՝ ըստ Օքսֆորդի բառարանի

Վերջին լուրերը
«Brain rot»-ը ճանաչվել է 2024թ. տարվա բառը՝ ըստ Օքսֆորդի բառարանի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օքսֆորդի անգլերեն բառարանը 2024թ. տարվա բառ է հայտարարել «Brain rot» (ուղեղի փտում, քայքայում) արտահայտությունը, հաղորդում է Oxford University Press-ի մամուլի ծառայությունը։

Այդպես է կոչվում տեղեկատվության, հատկապես առցանց բովանդակության չափից ավելի սպառումը, որն իմաստալից արժեք չունի և բացասաբար է անդրադառնում մարդու ճանաչողական կարողությունների վրա։ Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, մեկ տարվա ընթացքում այս արտահայտության օգտագործման հաճախականությունն աճել է 230%-ով։

Brain rot-ի մասին առաջին հիշատակումը հայտնաբերվել է ամերիկացի բանաստեղծ Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն, կամ կյանք անտառում» գրքում, որը հրատարակվել է 1854 թվականին: Թվային դարաշրջանում «ուղեղի քայքայում» արտահայտությունը ժողովրդականություն է ձեռք բերել սոցիալական ցանցերում, հատկապես Gen Z-ի և Gen Alphas-ի շրջանում:

Տարվա բառն ընտրել են Oxford University Press-ի փորձագետները՝ հաշվի առնելով հրատարակչի կայքում առցանց քվեարկության արդյունքները։ 2023-ին Օքսֆորդի բառարանի տարվա բառն էր rizz գոյականը, որը նշանակում է «ոճ, հմայք կամ գրավչություն»։ Դա, ըստ էության, խարիզմա բառի կրճատված ձևն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները