«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024 թվականի մայիսի 23-ի որոշման համաձայն, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի լրացուցիչ տեղաբաշխված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվելու են՝ միաժամանակ թույլատրելով նրանց հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Տարբերակիչ ծածկագիրն է՝ AMSWISB2JER7, ցուցակման (առևտրի թույլատրման) ամսաթիվը՝ 29.05.2024, հարթակը՝ Bbond։ Լրացուցիչ տեղաբաշխված ծավալը կազմում է 849 100 եվրո, անվանական արժեքը 100 եվրո է, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 4.5%։ Մարման ամսաթիվը կլինի 01.06.2027թ.։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: