Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին կիսամյակում Երևանում և մարզերում

Վերջին լուրերը

2024 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 120 407 գործարք է իրականացվել՝ 16,3%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 

Երևանը գործարքների քանակով առաջատարն է, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 27,1%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 16,8%-ը։

Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 26 965-ն են կամ ընդհանուր գործարքների 22,4%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 7 820 գործարք է իրականացվել, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 6 871, իսկ գյուղական բնակավայրերում՝ 12 274։

Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 4 674 գործարք։  Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում գների աճի։

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 220 100 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 122 900 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 12,2%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 20,4%-ի։ 

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին կիսամյակում Երևանում և մարզերում

Մարզերում նույնպես գներն աճել են։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 442 800 ՀՀ դրամ, 10,3%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 290 300 ՀՀ դրամ, 14,1%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 253 800 ՀՀ դրամ, 9,5%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։ 

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. առաջին կիսամյակում Երևանում և մարզերում

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները