Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. մայիսին Երևանում և մարզերում

Վերջին լուրերը

2024 թվականի մայիսին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 20 497 գործարք է իրականացվել՝ 12,8%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 

Երևան քաղաքը շարունակում է գործարքների քանակով առաջատարը մնալ, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 24,8%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 18,1%-ը։

- Advertisement -

Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 4 408-ն են կամ ընդհանուր գործարքների 21,5%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 1 088 գործարք է իրականացվել, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 1 238, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2 426։

Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 2 689 գործարք։  Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և ընդհանուր Հանրապետությունում գների աճի։

Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 221 300 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 117 050 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի 2023 թվականի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 11,3%-ով, վարչական շրջանի առանձին գոտիներում աճը նույնիսկ հասել է 19%-ի։ 

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. մայիսին Երևանում և մարզերում

Մարզերում նույնպես գներն աճել են։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 446 000 ՀՀ դրամ, 10,1%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 293 000 ՀՀ դրամ, 14%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 254 000 ՀՀ դրամ, 8%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։ 

Որքա՞ն են եղել բնակարանների գները 2024թ. մայիսին Երևանում և մարզերում

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները