2024 թվականի հուլիսին անշարժ գույքի շուկայում իրավունքի պետական գրանցման 21 584 գործարք է իրականացվել՝ 22,4%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Երևանը գործարքների քանակով առաջատարն է, նրան է բաժին ընկնում ընդհանուր գործարքների 26,8%-ը։ Երևան քաղաքին հաջորդում է Կոտայքի մարզը, որին բաժին է ընկնում ընդհանուր գործարքների 17,7%-ը։
Իրականացված գործարքներում ամենամեծ մասնաբաժինն ունեն անշարժ գույքի առուվաճառքի գործարքները, որոնք թվով 4 939-ն են կամ ընդհանուր գործարքների 22,9%-ը։ Ընդ որում Երևան քաղաքում առուվաճառքի 1 325 գործարք է իրականացվել, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 1 216, իսկ գյուղական բնակավայրերում՝ 2 398։
Երևան քաղաքում առուվաճառքի գերակշռող բաժինն ընկնում է բնակարանների առուվաճառքին՝ 846 գործարք, ինչը 7,1%-ով ավելի է քան նախորդ տարվա հուլիսին։ Գործարքների աճող թվերն իրենց հետ բերել են նաև Երևան քաղաքում և Հանրապետությունում գների աճի։ Գների աճը թերևս այս ամիս որոշակի դանդաղում է ունեցել։
Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերում 1 քառ. մետրի միջինացված արժեքները տատանվել են 208 050 ՀՀ դրամի (Նուբարաշեն վարչական շրջան, գոտի 11) և 1 111 100 ՀՀ դրամի (Կենտրոն վարչական շրջան, գոտի 1) միջակայքում՝ փաստում են ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքները։ Ընդհանուր առմամբ Կենտրոն վարչական շրջանում գները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 8%-ով, սակայն ցուցանիշը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է՝ 1,3%-ով։ Բնակարանների գների նվազում նախորդ ամսվա նկատմամբ նկատվել է նաև Արաբկիրում (0,7%)։
Մարզերում նույնպես գներն աճել են։ Ամենաբարձր գները գրանցվել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր (բնակարանների միջին արժեքը 446 000 ՀՀ դրամ, 8,4%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) և Աբովյան (բնակարանների միջին արժեքը 300 200 ՀՀ դրամ, 15,5%-ով ավելի շատ քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքներում, ինչպես նաև Արմավիրի՝ Վաղարշապատ (բնակարանների միջին արժեքը 255 000 ՀՀ դրամ, 6,9%-ով ավելի շատ քան նախորդ տար տարվա նույն ժամանակաշրջանում) քաղաքում։
Կարդացեք նաև՝