Կազմակերպիչ՝ BlueQubit
Մեկնարկ՝ հուլիսի 1
Վերջնաժամկետ՝ հունիսի 30
Որտեղ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան
Միջոցառման մասին․
Հայ հիմնադիրներ ունեցող BlueQubit նորարարական քվանտային հաշվողական հարթակը առաջին անգամ Երևանում Quantum Computing Bootcamp կանցկացնի։
6-շաբաթյա բութքեմփի ընթացքում մասնակիցները կծանոթանան հաջորդ սերնդի հաշվարկների կախարդանքի և հզորության մասին: Կսովորեք քվանտային ալգորիթմներ և ծրագրավորում փորձագետներից՝ գրավիչ դասախոսությունների և գործնական նախագծերի միջոցով:
Bootcamp-ի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու BlueQubit-ում՝ ամենահետաքրքիր քվանտային մարտահրավերների վրա:
Ծրագրի մանրամասները կգտնեք այստեղ։ Դիմել հնարավոր է մինչև հունիսի 30-ը այս հղումով։