Հայկական հիմնադիրներ ունեցող BlueQubit Inc.-ին (Լոս Անջելես, Կալիֆորնիա) և Quantum Art Ltd.-ին (Ness Ziona, Իսրայել) 2,2 մլն դոլարի դրամաշնորհ է շնորհվել Binational Industrial Research and Development (BIRD) հիմնադրամի կողմից՝ մշակելու և օպտիմալացնելու քվանտային մեքենայական ուսուցման ալգորիթմները և քվանտային պրոցեսորների կազմաձևման մեթոդները:
Այս ծրագիրը 6-ից մեկն է, որը հաստատվել է BIRD հիմնադրամի Կառավարիչների խորհրդի կողմից՝ Վաշինգտոնում՝ վերջին հանդիպման ժամանակ: 2,2 միլիոն դոլար բյուջեով և երկամյա ժամկետով այս նախաձեռնությունը աչքի է ընկնում քվանտային նորարարության մեջ զգալի ներդրումով:
Կալիֆորնիայում գործող BlueQubit քվանտային հաշվողական ընկերությունը մասնագիտացած է քվանտային ծրագրային սիմուլյացիաների մեջ: Ծրագրի շրջանակում այն կհամագործակցի իսրայելական Quantum Art ընկերության հետ, որը զարգացնում է սանդղակավոր քվանտային համակարգիչներ՝ առաջ մղելու քվանտային մեքենայական ուսուցման ոլորտը:
Նրանց համատեղ ջանքերը նպատակ ունեն ստեղծել նորարարական ալգորիթմներ և օպտիմիզացնել քվանտային պրոցեսորների կոնֆիգուրացիաները՝ պոտենցիալ արագացնելով առաջընթացը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների, դեղագործության, պատկերների վերլուծության և անվտանգության ոլորտում, որոնք էլ կհեղափոխեն քվանտային հաշվողական հնարավորությունները:
BlueQubit-ի գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը մեկնաբանել է դրամաշնորհը՝ նշելով, որ, համապատասխանեցնելով BlueQubit-ի քվանտային ալգորիթմները Quantum Art-ի մասշտաբային սարքաշարի հետ, հնարավոր կլինի լուծել ոլորտում որոշ հիմնական մարտահրավերներ և քվանտային տեխնոլոգիան դարձնել օգտակար և հասանելի օգտատերերի համար:
Նշենք, որ BlueQubit ընկերությունը հիմնադրվել են 2022 թվականի գարնանը՝ Հայկ Տեփանյանի եւ Հրանտ Ղարիբյանի կողմից։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: