«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ կրթական ծրագիրը 60 ուսանող ունի

Վերջին լուրերը
«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ կրթական ծրագիրը 60 ուսանող ունի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը, որը վերջերս է ներկայացվել հանրությանը, ունի 60 դիմորդ։ Սեպտեմբերից մեկնարկող ուսումնական տարվանից դիմորդները հնարավորություն կստանան սովորելու այս կրթական ծրագրով։

Այս ծրագիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է։

Այս ծրագիրն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:

«Առանձնահատուկ կարևորում եմ, որ ծրագրի նկատմամբ եղել է շատ մեծ հետաքրքրություն, սակայն ընտրվել է 60 դիմորդ, ովքեր իրենց կրթությունը կսկսեն ծրագրի շրջանակում։ Սա շատ կարոևր ծրագիր է, որը Հայաստանը դիրքավորելու է համաշխարհային քարտեզի վրա՝ որպես թվային կրթության և նորարարության առաջատար։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այն և հավաքագրման փուլն այսքան բարեհաջող էր»,-նշում է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։

Բակալավրիատի ծրագիրը՝ մշակված համալսարանի և Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով և գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները