Բջջային խաղերի մշակող AppQuantum-ը գրասենյակ կբացի Հայաստանում

Վերջին լուրերը
Բջջային խաղերի մշակող AppQuantum-ը գրասենյակ կբացի Հայաստանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բջջային խաղեր ստեղծող AppQuantum-ը, լքելով Ռուսաստանը, իր մնացած աշխատակիցներին կտեղափոխի արտերկիր, այդ թվում՝ Հայաստան, գրում է Forbes-ը։

Ռուսաստանում մնացած աշխատողները կտեղափոխվեն Կիպրոս և նոր լրացուցիչ գրասենյակներ Հայաստանում և Ղազախստանում։ «ՌԴ-ում AppQuantum-ի հետ կապված իրավաբանական անձինք չեն մնացել»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

- Advertisement -
Բջջային խաղերի մշակող AppQuantum-ը գրասենյակ կբացի Հայաստանում

Տեղափոխումն աստիճանաբար էր, քանի որ ընկերությունը «փորձել է բավարարել աշխատակիցների կարիքները և նրանց անհրաժեշտ ժամանակ տրամադրել տեղափոխությանը պատրաստվելու համար», ասվում է հայտարարության մեջ: AppQuantum-ի աշխատակիցները, ովքեր կորոշեն տեղափոխվել մի երկիր, որտեղ ընկերությունը գրասենյակ չունի, ապա այդ դեպքում կկարողանան շարունակել աշխատանքը հեռավար:

AppQuantum-ը հիմնադրվել է 2017թ.-ին: Տարեսկզբին նրա ներդրողն ու ռազմավարական գործընկերը դարձավ Playrix-ը, որը հիմնել էին Իգոր և Դմիտրի Բուխմանները։ Հոկտեմբերի սկզբին Playrix-ը՝ բջջային խաղերի խոշորագույն մշակողներից մեկը, նույնպես հայտարարեց Ռուսաստանում և Բելառուսում իր բոլոր գրասենյակների փակման մասին:

AppQuantum-ը հայտնի է Dragon Champions-ով, Gold & Goblinsո-ով և Idle Merger-ով: Այս ամիս AppQuantum-ը գործարկել է բջջային խաղերի մշակողների աջակցության ծրագիր: Նրանք կկարողանան ընկերությունից մինչեւ 1 մլն դոլարի ֆինանսական աջակցություն ստանալ զարգացման համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները