Բիթքոինի գինը նվազել է 45000 ԱՄՆ դոլարից ցածր՝ առաջին անգամ վերջին երեք ամսվա ընթացքում:
Հայտնի կրիպտոարժույքի գինը 10%-ով նվազել է այն բանից հետո, ինչ Իլոն Մասկը Twitter-ում ակնարկել է, թե կարող է վաճառել Tesla-ին պատկանող բիթքոինները: Վերջին մեկ օրվա ընթացքում բիթքոինի գինը տատանվել է $43167-ից մինչև $46545: Նվազել է նաև բիթքոինի շուկայական կապիտալիզացիան: Հիշեցնենք, որ ապրիլին կրիպտոարժույթի գինը գերազանցել էր 64000 ԱՄՆ դոլարը:
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Tesla-ների վաճառքի համար այլևս բիթքոինով վճարումներ չեն ընդունվելու: Պատճառն այն էր, որ բիթքոինի մայնինգը շատ մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է պահանջում, ինչը հակասում է Tesla-ի՝ էներգախնայող բրենդի համբավին: Գործարարը նշել էր, որ պլանավորում է իր ունեցած բիթքոինը գործարքների մեջ օգտագործել միայն այն ժամանակ, երբ դրա ստեղծման տեխնոլոգիան ավելի էներգախնայող դառնա: