Bitcoin-ի շուկան 2025 թվականի նոյեմբերի 21-ին արձանագրել է զգալի անկում․ օրական նվազումը կազմել է մոտ 8–9%, իսկ գինը հասել է մինչև 83.3 հազար դոլար, ինչը կրիպտոարժույթի ամենացածր ցուցանիշն է ապրիլից ի վեր։
Արտարժույթի գինը շուրջ 1.5 ամսում նվազել է ավելի քան 40 հազար դոլար, քանի որ հոկտեմբերին գինը հասել էր իր պատմական առավելագույնին՝ 126 հազար դոլար։
Անկման հիմնական պատճառներն են ԱՄՆ Դաշնային Ռեզերվի տոկոսադրույքների հնարավոր նվազման շուրջ աճող անորոշությունը, խոշոր ներդրողների՝ ETF-ների և շուկայից դուրս հոսքերի ֆոնին իրականացվող վաճառքները։
Շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է մինչև 2.93 տրլն դոլար, իսկ առաջատար այլ քոինները նույնպես զգալի անկում են արձանագրել․
• Ethereum՝ -7–8%,
• Solana՝ -8%,
• Cardano՝ -9%։
Կրիպտոշուկայի «վախի և ագահության» ցուցանիշը գտնվում է «ծայրահեղ վախի» գոտում՝ 14/100, ինչը վկայում է, որ վերջին օրերին շուկայում գերակշռում է ակտիվ վաճառքը։











