Բիթքոյնի փոխարժեքը հուլիսի 14-ի գիշերը գերազանցել է 120,000 դոլարը՝ ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի տվյալների։ Հոդվածը գրելու պահին Bitcoin-ի փոխարժեքը գերազանցում է 122,000 դոլարը։
Reuters-ի վերլուծաբանների կարծիքով՝ այս աճը թափ է ստացել հատկապես ինստիտուցիոնալ ներդրողների ուշադրության աճի արդյունքում, ինչն օգնում է ամրապնդել շուկայի վստահությունը:
2025 թվականի սկզբից մինչև այսօր՝ բիթքոյնը աճել է մոտ 25%-ով, իսկ 110 000 դոլարի շեմը հատել էր մայիսի 22-ին։
Բիթքոյնի՝ 120 000 դոլարից բարձր մակարդակի հասնելը ոչ միայն խորհրդանշական սահմանագիծ է, այլև վկայում է շուկայի աճող վստահության մասին։ Այս աճը ցույց է տալիս, որ կրիպտոարժույթների նկատմամբ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը շարունակում է զարգանալ։ Սակայն մասնագետները զգուշացնում են՝ նման ակտիվ աճից հետո հնարավոր են կարճաժամկետ տատանումներ։ Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն՝ արդյո՞ք բիթքոինը կկարողանա պահպանել իր դիրքերը, թե՝ ոչ։