Bitcoin-ի արժեքը գերազանցել է 82,000 դոլարը՝ գրանցելով պատմական ռեկորդ

Վերջին լուրերը
Bitcoin-ի արժեքը գերազանցել է 82,000 դոլարը՝ գրանցելով պատմական ռեկորդ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կրիպտոարժույթների շուկան աննախադեպ վերելք է ապրում։ Երկուշաբթի առավոտյան Bitcoin-ի արժեքը հասավ 82,171 դոլարի՝ առաջին անգամ գերազանցելով 80,000 դոլարի սահմանագիծը։ Շուկայի կտրուկ աճը պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով, ով հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ-ը վերածել կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոնի։ 

Թրամփի հայտարարություններից հետո ներդրողները զգալիորեն ակտիվացել են. վերջին երկու օրում միայն Bitcoin-ի և Ethereum-ի բորսային ֆոնդերում (ETF) ներդրումները կազմել են համապատասխանաբար 2.01 միլիարդ և 132 միլիոն դոլար։ Աճի միտում են արձանագրել նաև մյուս կրիպտոարժույթները։ Ethereum-ի, Cardano-ի և XRP-ի փոխարժեքները նույնպես դրական տեղաշարժ են գրանցել։ Այլ կրիպտոարժույթներից Dogecoin-ը և Shiba Inu-ն, առավել տպավորիչ աճ են գրանցել՝ համապատասխանաբար 10 և 3.5 տոկոսով։ Ներդրումային Hargreaves Lansdown ընկերության վերլուծաբան Սյուզաննա Սթրիթերի գնահատմամբ՝ շուկայում տիրող ոգևորությունը Թրամփի հաղթանակի արդյունք է։ Նա նշում է, որ նախկին նախագահի դիրքորոշման արմատական փոփոխությունը կրիպտոարժույթների նկատմամբ և ոլորտը պետականորեն խթանելու խոստումները էապես բարձրացրել են ներդրողների վստահությունը։ 

Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ Bitcoin-ի արժեքը կարող է հասնել 100,000 դոլարի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները