Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով $69․300-ի

Վերջին լուրերը
Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով $69․300-ի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bitcoin-ի փոխարժեքը գերազանցել է իր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը՝ հասնելով 69300 ԱՄՆ դոլարի։ Վերջին 24 ժամվա ընթացքում աճը կազմել է մոտ 5%, վերջին 30 օրվա ընթացքում՝ 58%, իսկ 2023 թվականի սկզբից՝ ավելի քան 300%։

Սակայն այս ցուցանիշը երկար չի պահպանվել և փոխարժեքը կրկին նվազել է, այն բանից հետո, երբ իրենց շահույթն են սկսել վերցնել կարճաժամկետ ներդրողները և նրանք, ովքեր 2021-ին Bitcoin-ն էին գնել 69․000 դոլարով և սպասում էին ներդրված միջոցները վերադարձնելու հնարավորությանը:

Bitcoin-ը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով $69․300-ի
- Advertisement -

Արդյունքում, երեկ երեկոյան ժամերին Bitcoin-ի փոխարժեքը կտրուկ նվազելով հասել էր մինչև 60,500 դոլարի։ Սակայն հետո գինն սկսեց բարձրանալ՝ հասնելով մինչև մոտ 63,500 դոլարի։

Bitcoin-ի՝ վերջին ժամանակահատվածում գրանցված աճը կապված է 2024 թվականի հունվարին տեղի ունեցած «մեծ» իրադարձությամբ, որով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հաստատեց Bitcoin ETF-ի գործարկումը: Սա ներդրողների համար երկար սպասված իրադարձություն էր, որին նախորդել էին 10 տարվա մերժումները։

ETF-ներում միլիարդավոր դոլարների ներդրումները դարձել են Bitcoin-ի աճի կատալիզատոր։ Մինչ ETF-ի մեկնարկը, Bitcoin-ը պատկանում էր մարգինալ ֆինանսների կատեգորիային, սակայն SEC-ի կողմից ճանաչումը թույլ տվեց խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներին սկսել ներդրումներ կատարել, բացատրել է Digital & Analogue Partners-ի գործընկեր Յուրի Բրիսովը:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները