Bitcoin-ը գրանցել է նոր պատմական ռեկորդ՝ գերազանցելով $118,000-ը

Վերջին լուրերը
Bitcoin-ը գրանցել է նոր պատմական ռեկորդ՝ գերազանցելով $118,000-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Bitcoin-ի գինն այսօր կտրուկ բարձրացել է՝ աճելով 6.4%-ով և գերազանցելով $118,000-ը: Սա Bitcoin-ի նոր բացարձակ մաքսիմումն է ու ցույց է տալիս, որ աստիճանաբար վերականգնվում է ռիսկային ակտիվների հանդեպ վստահությունը։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ այս աճը համընկնում է նաև տեխնոլոգիական հսկա Nvidia-ի 4 տրիլիոն դոլար շուկայական արժեքի հասնելու հետ: Վերջին շաբաթում Nasdaq-ն ու S&P 500-ը նույնպես գրանցել են նոր ռեկորդներ:

Ներդրումների հանդեպ աճող հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է ԱՄՆ ներկայիս վարչակազմի՝ կրիպտոինդուստրիային աջակցող քաղաքականությամբ: Մասնավորապես՝ քննարկման առարկա է դարձել ռազմավարական կրիպտո պահուստ ձևավորելու և թվային ակտիվների դաշնային կարգավորման օրենսդրական փաթեթի ընդունման հարցը:

Ըստ վերլուծաբանների՝ այս աճը կարող է ժամանակավոր լինել, բայց առաջիկա օրերին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք «Crypto Week»-ի արդյունքներն իրենց հերթին կարող են նշանակալի ազդեցություն ունենալ կրիպտոշուկայի և ինստիտուցիոնալ ներդրումների հետագա զարգացման վրա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները