Bitcoin-ի գինը գերազանցել է 30 հազար դոլարը

Վերջին լուրերը
Bitcoin-ի գինը գերազանցել է 30 հազար դոլարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ըստ CoinGecko վերլուծական ծառայության՝ բիթքոյնը 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ հատել է 30 հազար դոլարի նշագիծը։ Լուրը գրելու պահին կրիպտոարժույթի գինը 30207 դոլար է։

Կրիպտոարժույթի գինը հատել էր 29 հազար դոլարի սահմանը դեռ 2023թ. հունվարին և մի քանի շաբաթ 29 հազար դոլարի մակարդակում մնալուց հետո այժմ նոր փուլ է մտել՝ գերազանցելով 30 հազար դոլարը։ Վերջին անգամ բիթքոինի արժեքը գերազանցել է այս ցուցանիշը 2022 թվականի հունիսի 10-ին։

BTC-ի աճը վերլուծաբանները պայմանավորում են ապրիլի 12-ին ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսի վերաբերյալ ամսական տվյալների հրապարակմամբ։ Ըստ CoinTelegraph-ի փորձագետների՝ զեկույցում արձանագրված գնաճի անկումը կբերի բիթքոյնի գնի շարունակական աճի:

Ֆինանսական վերլուծաբան Յաշու Գոլայի կարծիքով՝ չնախատեսված հանգամանքների դեպքում BTC-ի արժեքը կարող է հետ գլորվել մինչև 25 հազար դոլար: Զարգացման նման սցենարի դեպքում աճը կարող է դադարել երկար ժամանակով՝ մինչև 200 շաբաթ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները